Թաեքվոնդո մարզաձևից Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մասնակից Արման Երեմյանի հետքերով է գնում նրա 15 –ամյա որդի և սան Ստեփանը: Լոս Անջելեսում անցկացված << Օլիմպիական հույսեր >> միջազգային փառատոնում, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ պատանին, 63 կգ քաշային կարգում, հինգ հաղթական մենամարտ անցկացրեց և նվաճեց չեմպիոնի կոչումը:
ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, եվրոպական ասոցիացայի՝ արդարացի խաղի և էթիկայի հանձնաժողովի նախագահ Վարդան Ղահրամանյանը զրույցի ժամանակ ասաց, որ առայժմ մարզիկները պարապում են տեղերում՝ անձնական մարզիչների ղեկավարությամբ:
Հաջորդ ամսին Երևանում նշանակված է ՀՀ պատանեկան և երիտասարդական առաջնությունը, որի արդյունքների հիման վրա կկազմավորվի հավաքական: Նպատակ կա հինգ մարզիկ գործուղել Սկոպյեյում հուլիսին կայանալիք օլիմպիական պատանեկան փառատոն: